Պաշտոնական. արքայազն Հարիի եւ Մեգան Մարքլի հարսանիքի օրը հայտնի է

17:18   15 դեկտեմբերի, 2017

Քենսինգթոնյան ամրոցը պաշտոնապես հայտարարել է արքայազն Հարիի եւ Մեգան Մարքլի հարսանիքի օրը: Ինչպես հաղորդում է CNN-ը, զույգի հարսանիքը տեղի կունենա 2018 թվականի մայիսի 19-ին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարվել էր, որ արքայազն ու ամերիկացի դերասանուհին ամուսնանալու են մայիսի 26-ին:

Նշենք, որ պսակադրությունը տեղի է ունենալու Վինձորի ամրոցի Սուրբ Գեորգիի եկեղեցում:

«Վինձորը Հարիի համար շատ կարեւոր տեղ է, եւ նրանք Մեգանի հետ տարվա ընթացքում պարբերաբար այնտեղ են լինում: Նրանք շատ ուրախ են, որ ամուսնական կյանքը այդ ամրոցում կսկսեն: Տոնական օրն այնպես է կամզակերպվելու, որ հասարակության ներկայացուցիչները կարողանան իրենց տոնակատարության մաս զգալ»,– ճեպազրույցի ժամանակ ասել է Քենսինգթոնի պալատի ներկայացուցիչը:



© NEWS.am STYLE