14:25 6 հունվարի, 2018Համաշխարհային նորաձեւության ամեն թրենդ չէ, որ ընդունվում եւ կիրառվում է հայուհիների կողմից (եւ փառք Աստծո), սակայն 2018-ի այս չորս թրենդը, վստահաբար, նրանք կգնահատեն:

Սկսենք պայուսակներից: Հիշո՞ւմ եք՝ 2000-ականներին առեւտրական կանայք շրջում էին նմանատիպ պայուսակներով... Հիմա գոտկատեղին կապվող պայուսակները միայն նրանց մենաշնորհը չեն, այլ միանգամայն ոճային աքսեսուար:

Վերջապես ուսանողուհիները բուհին հարիր շրջազգեստ կհագնեն, քանի որ նորաձեւության գագաթնակետում այս տարի մատիտ-կիսաշրջազգեստները կլինեն:

Պրակտիկ դենիմը սեզոնի թրենդ է եւ այնքան հարմարավետ՝ Հայաստանի նման անկանխատեսելի եղանակի պայմաններում:

Փայլեր, փայլեր՝ մինչեւ վերջ... այ սա հայուհիներին հատկապես դուր կգա: Փայլապատ կտորից պատրաստված թեթեւ թիկնոցներն այն են, ինչ պետք են ձեզ այս գարուն:
Շ. Շուշան
Լուսանկարները՝ ELLE-ի