Էմինեմը թողարկել է նոր ալբոմ

16:28   16 դեկտեմբերի, 2017

Ռեփի երկրպագուները չորս տարի սպասում էին այս պահին։ Ու ըստ երևույթին սա իրոք 45-ամյա երաժշտի վերջին ալբոմն է։ Այն կոչվում է Revival ու պարունակում է 19 երգ, այդ թվում Untouchable եւ Walk on Water երգերը, որոնք Բեյոնսեի հետ են ձայնագրվել։ Բեյոնսեից բացի  կան զուգերգեր նաև Էդ  Շիրանի, Ալիշա Քիսի, Փինքի ու այլ երաժիշտների հետ։

Էմինեմի նոր ալբոմի մասին սկսել էին խոսել նոյեմբերին՝ «Saturday NightLive»  շոուի եթերում   «Revival» անունով կասկածելի դեղի գովազդից հետո։ Այդ ժամանակ ռեփերի երկրպագուները կռահել էին, որ դա ակնարկ է գալիք ալբոմի մասին։

Նոր ալբոմում Էմինեմի մենախոսությունները, քննադատների կարծիքով, շատ անձնական ու զգացմունքային են ստացվել։ Նա դրանցում ներողություն է խնդրում իր երեխաներից (Հեյլիից բացի ռեփերն ունի նաև մի քանի որդեգրած երեխաներ) ու հիշում, թե ինչպես էր հիվանդանոցում պառկած պայքարում կյանքի ու մահվան միջև։

Revival ձայնասկավառակի բազմաթիվ երգերում ռեփերը նաև ակնարկում է, որ այս ալբոմը վերջինն է դառնալու իր համար։

Աղբյուրը՝  Independent



© NEWS.am STYLE