Kiss կուլտային ռոք խմբի հիմնադրին մեղադրում են սեռական ոտնձգությունների մեջ

11:03   16 դեկտեմբերի, 2017

Սեռական ոտնձգությունների մասին նորություններն արդեն դարձել են արեւմտյան մամուլի թրենդը, շուտով այլեւս մարդ չի մնա, ում չեն մեղադրում ոտնձգությունների մեջ՝ օրինակ որ նա ծուռ է նայել որեւէ մեկին։

TMZ-ը գրում է, որ սեռական ոտնձգությունների մեջ հիմա մեղադրում են Kiss կուլտային ռոք խմբի հիմնադիրներից մեկին՝ Ջին Սիմոնսին, որին դատի է տվել ամերիկուհի լրագրող Ջեյն Դոուն։ Ճիշտ է, ռոք երաժիշտն այդ հայցը լուրջ չի ընդունել, քանի որ նրա ներկայացուցիչներն ու նա ինքը ոչ մի կերպ չեն մեկնաբանել աղջկա հայտարարությունը։

Կինը հայտնել է, որ մեկ ամիս առաջ Սիմոնսից հարցացրույց էր վերցնում Սան Բերնարդինոյում Rock & Brews ռեստորանի բացման ժամանակ։ Նրա խոսքով ՝ երաժիշտը բռնել էր իր ձեռքն ու դրել ծնկի վրա։

 Նա հավելել է, որ այդ պահին իրեն անհարմար է զգացել, սակայն շարունակել է հարցազրույցը։ Հայցում ասվում է, որ դրանից հետո Սիմոնսը էլի մի քանի «անվայել» գործողություններ է արել։



© NEWS.am STYLE