Ջերեմի Ռենները ամենաեկամտաբեր հոլիվուդյան դերասանն է

14:09   16 դեկտեմբերի, 2017

Forbes հեղինակավոր ամսագիրը կազմել է Հոլիվուդի այն դերասանների ցուցակը, որոնք կինոստուդիաներին ամենամեծ եկամուտն են բերում։

Ցուցակը կազմելիս հաշվի են առնվել այն ֆիլմերը, որոնք թողարկվել են մինչեւ հունիսի 1-ը։ Անիմացիոն ֆիլմերն ու նախագծերը, որտեղ դերասաններն ընդամենը դրվագային դերեր են կատարել, հաշվի չեն առնվել։
Առաջին տեղը զբաղեցրել է «Օսկար» մրցանակաբաշխության կրկնակի հավակնորդ Ջերեմի Ռենները։ Նշում են, որ նա առաջատար է դարձել «Անիրագործելի առաքելություն» ֆրանշիզայի ու կապիտան Ամերիկայի մասին ֆիլմերի շնորհիվ։

Ջերեմի Ռեններին վճարված յուրաքանչյուր դոլարից ստուդիաները կարողացել են վերադարձնել 93․8 դոլար։
Եկամտբաբերության տեսակետից երկրորդ տեղում Հարի Փոթերի մասին ֆիլմաշարի աստղ Էմմա Ուոթսոնն է։ Նրա մասնակցությամբ վերջին երեք ֆիլմերի, այդ թվում «Գեղեցկուհին ու Հրեշը» ֆիլմի վարձույթը ստուդիաներին բերել է մոտ 70 դոլար՝ դերասանուհուն վճարված յուրաքանչյուր դոլարի դիմաց։ Ի դեպ, գարնանը Forbes-ը Ուոթսոնին անվանել է ամենաբարձր վճարվող հոլիվուդյան դերասանուհի։

Երրորդ տեղում է հայտնվել Սքարլեթ Յոհանսոնը ՝ 66․5 մլն դոլարի եկամտաբերությամբ։ 2016-ին նա առաջին տեղում էր հոլիվուդյան ամենաեկամտաբեր դերասանների ցուցակում։

Իսկ չորրորդ ու հինգերորդ տեղերում են Էմի Ադամսը ($46,1) ու Քրիս Փրաթը ($34,4)։



© NEWS.am STYLE