Ձմեռային սննդակարգ

15:02   18 դեկտեմբերի, 2017

Ձմռանը մենք սննդարար նյութերի կարիքն ավելի շատ ունենք, դրա համար էլ սննդակարգի հիմնական սկզբունքը հավասարակշռված սնունդն է։ Պետք է ուտել օրական 5-6 անգամ փոքր չափաբաժիններով, որպեսզի օրգանիզմը կուշտ լինի։

Սննդակարգի հիմքը պետք է կազմեն հետեւյալ մթերքները․

Սպիտակուցով հարուստ մթերքները՝ օրինակ հավի, հնդուհավի, ձկան միսն ու մյուս ծովամթերքները, սունկը, ոլոռազգիները, կաթնամթերքը, հնդկաձավարը, հավկիթը, ծնեբեկը եւ այլն։

Ածխածնիններով ու բջջանյութով հարուստ մթերքները՝ օրինակ կարտոֆիլը, կանաչ հացը ու կոպիտ աղացած ալյուրից հացը, կանաչին, բանջարեղենն ու մրգերը, վարսակաշիլան, մակարոնը, չրերը (սալորաչիր, ծիրանաչիր, թուզ, ֆինիկներ)։

Բուսական յուղեր (արեւածաղիկ, ձիթապտղի յուղ եւ այլն) , արեւածաղկի սերմեր, ընդեղեն։

Մրգային ու բանջարեղենային հյութեր, խոտաբուսային թեյ ու զանազան կոմպոտներ եւ մորսեր։

Կերակրատեսակներին կարելի է հավելել զանազան համեմունքներ, իսկ ահա սոուսներից ձգտեք խուսափել։

Անհրաժեշտ է կրճատել հասարակ ածխածինների (քաղցրեղեն ու խմորեղեն), սուրճի, ալկոհոլի, քաղցր գազավորված ըմպելիքների , նաեւ ճարպոտ մսի գործածումը։

Սննդակարգի օրինակ

Նախաճաշ՝ եփած հավկիթ կամ 100 գրամ եփած միս ՝ ըստ ընտրության, վարսակաշիլա, մեկ կտոր հաց՝ սերուցքային կարագով, մեղրով թեյ։

Երկրորդ նախաճաշ՝ պանրի կտոր, մեկ միրգ՝ ըստ ընտրության։

Ճաշ՝ ապուր կամ շչի, 100 գրամ եփած կամ ջեռոցում խորովված միս, 150 գ հնդկաձավար։

Ետճաշիկ՝ մեկ բաժակ տաք կաթ կամ մեկ բաժակ մածուն։

Ընթրիք ՝ գազարից ուտեստ, խնձորով ու գազարով աղցան, չրեր ՝ ընդեղենով, մեղրով թեյ։

Երկրորդ ընթրիք՝ մեկ բաժակ կեֆիր կամ մածուն

Նկատի ունեցեք , որ այս ամենը ընդամենը մոտավոր ճաշացանկ է, որը կարելի է հեշտությամբ բազմազան դարձնել վերեւում ներկայացված ցանկի մթերքներով։

Քանի որ ձմեռային սննդակարգը հոյակապ հավասարակշռված է՝ ի տարբերություն բարդ եւ օրգանիզմի համար վնասակար մոնոսննդակարգերին, այն կարելի է խորհուրդ տալ բոլորին։ Բայցեւայնպես չարժե մոռանալ այդ սննդակարգի մեջ մտնող մթերքների հանդեպ անհատական անմարսելիության մասին։ Այդ դեպքում խորհուրդ ենք տալիս խորհրդակցել բժշկի հետ։ Բացի դրանից աղիների կամ ստամոքսի զանազան քրոնիկ հիվանդությունների սրացման ժամանակ ձմեռային սննդակարգը հակացուցված է։



© NEWS.am STYLE