Քենդիս Սյենփոլը երկրորդ երեխայով է հղի

17:06   16 դեկտեմբերի, 2017

Victoria's Secret-ի ամենագեղեցիկ մոդելներից մեկը՝ Քենդիս Սվեյնփոլը հղի է երկրորդ երեխայով։ Այս մասին հայտնել է հենց Քենդիսը, իր Instagram-ում հրապարակելով լուսանկար, որտեղ երեւում է, թե ինչպես է 29-ամյա մոդելը շոյում իր կլորացած փորը։ 

«Սուրբ ծնունդն ինձ համար ժամանակից մի քիչ շուտ է սկսվել»,- տեղեկացրել է իր 11 մլն բաժանորդներին մոդելը։ Երեխայի սեռը դեռ անհայտ է։ 

Ի դեպ, հիշեցնենք, որ աղջիկն ու նրա բոյֆրենդը՝ մոդել Հերման Նիկոլին, արդեն ունի որդի՝ Անական, որը 2016-ին է ծնվել։ 

Քենդիս Սվեյնփոլի ու Հերման Նիկոլիի հարաբերությունները սկսվել էին, երբ աղջիկն ընդամենը 17 տարեկան էր, իսկ տղան՝ 20։ Երիտասարդները ծանոթացել էին Միլանում աշխատելու ժամանակ։ Հերմանը նույնպես աշխատում է նորաձեւության ինդուստրիայում, մասնակցում է մոդելային ցուցադրությունների ու տարբեր ապրանքանիշերի համար նկարահանումներին։ 

Երբ Քենդիսի ու Հերման Նիկոլի միջեւ զգացմունքներ բռնկվեցին, նրանց չկանգնեցրեց անգամ լեզվական խոչընդոտը։ Ծագումով ՀԱՀ-ից Քենդիսը չէր կարողանում հաղորդակցվել պորտուգալերեն խոսող Հերմանի հետ։ Սակայն հանուն սիրելի աղջկա Հերմանը սովորել է այդ լեզուն ու հիմա նրանք հաղորդակցման խնդիր չունեն։



© NEWS.am STYLE