«16 տարեկանում ես արդեն պատրաստ էի մայրանալ, բայց մայրս արգելեց ինձ». Միլա Յովովիչը դարձավ 42 տարեկան

12:08   17 դեկտեմբերի, 2017

Ուկրաինական արմատներով ամերիկացի դերասանուհի Միլա Յովովիչն այսօր՝ դեկտեմբերի 17-ին, նշում է ծննդյան տարեդարձը: «Չարի կացարանը» ֆիլմի աստղը դարձավ 42 տարեկան:

Հարցազրույցներից մեկում Միլան նշել է, որ հաճույքով է խաղում հատկապես էքշն ժանրի ֆիլմերում, իսկ թե ինչու, կիմանաք ընթերցելով դերասանուհու հետաքրքիր մեջբերումներից մի քանիսը.

«Ինձ հետ ապրելն այնքան էլ հեշտ չէ: Տղամարդիկ, որոնց ես ճանաչել եմ, ինձ սիրել են իմ անկախ հոգու համար եւ հպարտացել են եղել իմ հաջողություններով, մինչեւ այն պահը, երբ զգացել են, որ ես չափից դուրս շատ եմ նվիրված իմ կարիերային»:

«Ես ցանկանում եմ տարվա մեջ նկարահանվել մեկ լավ ֆիլմում, որպեսզի, երբ մահանամ, մարդիկ խոսեն, որ ես ազնիվ դերասանուհի եմ եղել»:

«Միգուցե, հիմարություն հնչի, բայց ժամանակ առ ժամանակ, բոլորս էլ կարիք ունենք գտնել մի վայր, որտեղ մենք կառանձնանանք ամբողջ աշխարհից»:

«16 տարեկանում ես արդեն պատրաստ էի մայրանալ, բայց մայրս արգելեց ինձ»:

«Ես սիրում եմ անկախ ֆիլմերը. դա հենց այն է, ինչով ես կզբաղվեմ ապագայում»:

«Մարդիկ ասում են, թե ես միշտ ուշանում եմ, բայց դա ընդամենը միֆ է»:

«Ես ուժեղ ուկրաինուհի եմ, ահա, թե ինչու եմ այդքան շատ աշխատում»:

«Իմ նպատակն է ավելի շատ երեւալ էքշն ժանրի ֆիլմերում, քանի որ բացի Անջելինա Ջոլիից՝ ոչ մի այլ դերասանուհի չի փայլում այդ ժանրում»:

«Կարծում եմ՝ դերասանները չունեն շատ ընկերներ: Նրանք, ուղղակի, լավ ծանոթներ ունեն»:

«Հիմա իմ ամենօրյա կյանքի մասն են կազմում գրքերը, տիկնիկներն ու աղջիկներիս հետ այդ տիկնիկների համար զգեստներ կարելը»:



© NEWS.am STYLE