Shine&Food: Դդմիկով բլիթներ. օրվա համեղ եւ չգիրացնող սկիզբ

10:31   18 դեկտեմբերի, 2017

Այն, որ նիհարողներին առանց նախաճաշի տնից դուրս գալ խորհուրդ չի տրվում, երեւի արդեն բոլորը գիտեն: Բայց ամեն առավոտ բոլորը մեկ խնդրի առջեւ են կանգնում. ի՞նչ պատրաստել: Միանման նախաճաշերից արագորեն հոգնում ես:

Այդ պատճառով այսօր կրկին որոշել եմ ձեզ ուրախացնել համեղ ու չգիրացնող նախաճաշով, որը կապահովի ձեր օրվա համեղ եւ չգիրացնող սկիզբը:

Իմ ընտրած դդմիկով բլիթները կամ, ինչպես ասում են, օլադիներն արագորեն կհագեցնեն ձեզ եւ թույլ չեն տա երկար ժամանակ քաղց զգալ: Հուսով եմ՝ ձեզ նույնպես դուր կգան դրանք:

Իսկ դուք չմոռանաք ուղարկել ձեր բաղադրատոմսերն ու նիհարելու գաղտնիքներն իմ ֆեյբուքյան էջին` Shine&Food եւ գուցե հաջորդ հաղորդման ընթացքում ես պատրաստեմ հենց ձեր բաղադրատոմսով:

Անհամբերությամբ կսպասեմ ձեր արձագանքներին:



© NEWS.am STYLE