Հոնկոնգցի Էլիս Լի Ջիանետտան դարձել է «Միսիս աշխարհ-2018» մրցույթի հաղթող

17:10   17 դեկտեմբերի, 2017

«Միսիս աշխարհ-2018» մրցույթի հաղթող է դարձել 34-ամյա հոնկոնգցի Էլիս Լի Ջիանետտան: Հարավաֆրիկյան Հանրապետությունում անց է կացվել ամուսնացած կանանց գեղեցկության մրցույթ, եւ, ինչպես գրում է conandaily.com-ը, մրցույթին մասնակցում էին 40 գեղեցկուհի, որոնք նախ բեմ են դուրս եկել ազգային տարազների էլեմենտներով ձեւավորված հատուկ դիզայներական զգեստներով, ապա՝ լողազգեստներով, իսկ հետո՝ երեկոյան զգեստներով:

Ժյուրին ընտրում էր հաղթողին ոչ միայն ըստ իր արտաքին տվյալների, այլեւ ըստ վերջիններիս համապատասխանության սոցիալապես ակտիվ կնոջ կարգավիճակին, որը կարող է դրական օրինակ ծառայել իր հասարակության համար: Մրցույթի կարեւոր փուլ էր հարցազրույցը ժյուրիի անդամների հետ:



© NEWS.am STYLE