Անժելա Սարաֆյանը սեր է խոստովանել երգչուհի Շերին

17:33   17 դեկտեմբերի, 2017

Դերասանուհի Անժելա Սարաֆյանը սեր է խոստովանել հայազգի աշխարհահռչակ երգչուհի եւ դերասանուհի Շերին: Դերասանուհին Instagram-ի իր էջին կադրեր է հրապարակել Շերի եւ Նիքոլաս Քեյջի մասնակցությամբ «Լուսնի իշխանության տակ» ֆիլմից:

A post shared by AngelaSarafyan (@angelasarafyan) on

«Սա սեր է: Ես սիրում եմ այս կնոջը», - գրել է նա՝ ավելացնելով Շերի անվամբ հեշթեգը:

Հիշեցնենք, որ 1987 թվականին նկարահանված ֆիլմի սյուժեի կենտրոնում Լորետտան է, որը նշանադրված է Ջոնիի հետ եւ շուտով պետք է դառնա նրա կինը, սակայն միեւնույն ժամանակ սիրահարվում է իր ապագա ամուսնու եղբորը՝ Ռոնիին, որին եւ մարմնավորում է դերասան Նիքոլաս Քեյջը: Մյուս կողմից ֆիլմի սյուժեի կենտրոնում են կնոջ՝ ընտանիքի հետ հարաբերությունները, որտեղ հայրը սկսել է դավաճանել մորը եւ ամեն կերպ փորձում է թաքցնել այդ հանգամանքը կնոջից: Ի վերջո, բոլոր պատմությունները կապվում են իրար, երբ իրավիճակը հասնում է իր գագաթնակետին:



© NEWS.am STYLE