Միջազգային մրցույթների դափնեկիր Ժորա Սարգսյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել

18:59   17 դեկտեմբերի, 2017

Երևանյան միջազգային կիթառի փառատոնի գեղարվեստական ղեկավար, Գերմանիայի Վուպպերտալի կիթառահարների և Երեւանի կիթառահարների միջազգային ասոցիացիաների նախագահ, արվեստագիտության դոկտոր Ժորա Սարգսյանը ներկայացրել է նոր տեսահոլովակ: Միջազգային մրցույթների դափնեկիրը «Արամ Խաչատրյան» համերգասրահում կատարում է Յ.Ս. Բախի Պրելյուդն Առաջին դաշնամուրային պարտիտայից (Prelude from First keyboard Partita BWV825 by J.S. Bach):

Նշենք, որ այս գեղեցիկ և ինքնատիպ ստեղծագործությունը գրված չէ կիթառի համար, այն հատուկ այս գործիքի համար փոխադրել է հենց Ժորա Սարգսյանը:

Հոլովակի ռեժիսորն է Քրիստինա Մալխասյանը, ձայնագրությունն իրականացրել է Author's Studio-ն: Պրոդյուսերական աշխատանքներին ներգրավված են եղել Երեւանի կիթառահարների միջազգային ասոցիացիայի, «Արամ Խաչատրյան» համերգասրահի, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի անձնակազմերը:

 

 

 



© NEWS.am STYLE