Սինդի Քրոուֆորդի դուստրը՝ 16-ամյա Կայա Հերբերը նոր սիրավեպ է սկսել

20:18   17 դեկտեմբերի, 2017

Անցնող տարվա ամենահանրահայտ սուպերմոդել Կայա Հերբերը նոր սիրավեպ է սկսել իր երբեմնի ընկերոջ՝ Ֆենտոն Փալմերի հետ: Երկար ժամանակ այս զույգին միավորում էին զուտ ընկերական հարաբերությունները: Կայան և Ֆենտոնը դեռ մանկության ընկերներ են, նրանց մայրերը՝ Սինդին և Փաթսի Փալմերը վաղուցվանից մոտ ընկերուհիներ են, և ամեն պատեհ առիթի դեպքում նրանց զավակները միասին են անցկացրել:

Այժմ լեգենդար Սինդի Քրոուֆորդի դուստրը և ազնվական ծագում ունեցող բրիտանացի դերասանուհու որդին որոշել են նոր հարաբերություններ սկսել՝ արդեն որպես սիրահարներ:

Ինչպես և Կայան՝ Ֆենտոնը ևս  մոդելային աշխարհից է, աշխատում է The Dragonfly Agency մոդելային գործակալությունում: Նրա մասնագիտական վերելքն այնքան սրընթաց չէ, ինչպես IMG Model-ում աշխատող Կայայինը, սակայն նորաձևություն աշխարում Փալմերին խոստումնալից ապագա են կանխատեսում:

Աղբյուր՝ Daily Mail



© NEWS.am STYLE