Մկրտիչ Արզումանյանը՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում

22:22   17 դեկտեմբերի, 2017

Հայտնի և սիրված կատակերգու դերասան Մկրտիչ Արզումանյանը՝ Մկոն, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում լուսանկարվել է այնտեղ սովորող մի խումբ երեխաների հետ և նկարը հրապարակելով Instagram-ի իր էջում՝ այն վերնագրել է՝ Ամենաանկեղծ հանդիսատեսս:

Թե դերասանն ի՞նչ էր անում տեխնոկենտրում, նա չի մանրամասնում, սակայն լուսանկարում Մկոն ուսուցչի կերպարով է՝ կլոր օպտիկական ակնոցով, դասական սանրվածքով և հագուկապով:

Կարելի է ենթադրել, թե նա այնտեղ հերթական նկարահանման էր կամ էլ պարզապես հյուր էր գնացել կենտրոնի սաներին և դերասանական արվեստից էր խոսում նրանց հետ:

Կենտրոնը ժամանակ առ ժամանակ իր հարկի տակ հյուրընկալում է հայտնի մարդկանց, ովքեր իրենց գիտելիքները, կյանքի փորձն ու հմտութուններն են փոխանցում այդտեղ սովորողներին:



© NEWS.am STYLE