Մայա Պողոսյանը փորձում է անցյալից դասեր քաղել

22:47   17 դեկտեմբերի, 2017

Instagram-ի իր էջում «Էլ սթայլ» ամսագրի գլխավոր խմբագիր, հեռուստահաղորդավարուհի Մայա Պողոսյանը լուսանկար է հրապարակել սպիտակ դռների խորապատկերին, սև կարճ շրջազգեստով և մեկնաբանության մեջ սրտահույզ տողեր է գրել անցյալից դասեր քաղելու մասին. «Չարժե անտեսել անցյալը: Ավելի լավ է դրանից դասեր քաղել, այլապես պատմությունը կարող է կրկնվել»:

Թե ինչու է նա նկարն այդպես մեկնաբանել, Մայան որևէ կերպ չի ակնակում: Հմայիչ ժպիտից դատելով՝ չի կարելի ասել, թե նա թախծոտ է, մելամաղձոտ ու մտասույզ և փորձում է վերաիմաստավորել կյանքը:

Գուցե սպիտակ դռները նրան ոգեշնչել են ամեն ինչ նոր՝ մաքուր էջի՞ց սկսել, նորովի, փորձել նոր դռներ բացել՝ արդեն ավելի իմաստնացած և անցյալի դասերը լավ սերտած:

 



© NEWS.am STYLE