«Ինձ ատում են իմ գենետիկայի պատճառով». Բրեդ Փիթը դարձավ 54 տարեկան

11:44   18 դեկտեմբերի, 2017

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, աշխարհի ամենագեղեցիկ տղամարդկանցից մեկը՝ Բրեդ Փիթը, նշում է ծննդյան տարեդարձը: Դուք չեք հավատա, բայց հոլիվուդյան սրտակերն արդեն 54 տարեկան է: Չնայած այդ փաստին՝ Փիթի մասին շարունակում են երազել բոլորը՝ թե հասուն կանայք, թե երիտասարդ աղջիկները, եւ թե դեռահասները:

Համոզված ենք՝ հմայիչ դերասանին ավելի շատ կսիրեք՝ աչքի անցկացնելով նրա մեջբերումներից մի քանիսը.

«Իմ կարգախոսն է՝ եղիր , ինչպես շնաձուկը: Պետք է անընդհատ շարժման մեջ լինել»:

«Պետք է կորցնես ամեն ինչ, որպեսզի մի բան կարողանաս շահել»:

«Այո, ճշմարտությունն այն է, որ ես այն մարդկանցից եմ, որին ատում են իր գենետիկայի պատճառով»:

«Երջանկությունը չափազանցություն է: Կյանքում պետք է լինեն կոնֆլիկտներ»:

«Մենք այնքան բարդ կառուցվածք ունենք: Ինքներս մեզ համար առեղծվածային ենք, մինչդեռ օտարների համար՝ դժվարըմբռնելի: Բայց դարերից ի վեր ասվում է, թե բոլորս նույնն ենք»:

«Ես շատ քիչ ընկերներ ունեմ, նրանց կարելի է հաշվել մատների վրա, եւ ես ունեմ ընտանիք: Կարող եմ ասել, որ ավելի երջանիկ կյանք չէի էլ կարող ունենալ»:

«Ես միշտ պատերազմում եմ ինքս ինձ հետ՝ ճշմարտության եւ սխալների համար»:

«Իմ կյանքը միշտ լի է եղել մեծ փոփոխություններով»:

«Ինչ-որ տեղ ես դեռ երեխա եմ, որը փորձում է գտնել իր ուղին»:

«Աշխարհ տեսնելը կյանքի ամենակասրեւոր դասն է: Դու տեսնում ես տառապանք, բայց մի ուրիշ տեղ էլ գտեսնում ես ոգի եւ կամք՝ գոյատեւելու համար»:



© NEWS.am STYLE