Քրիստինա Ագիլերան նշում է 37-ամյակը. երգչուհու 10 ամենահետաքրքիր կերպարանափոխությունները (ֆոտո)

15:23   18 դեկտեմբերի, 2017

Աշխարհի ամենահզոր երգչուհիներից մեկը՝ Քրիստինա Ագիլերան, այսօր՝ դեկտեմբերի 18-ին, նշում է ծննդյան 37-ամյակը:

Ամերիկացի երգչուհին մեծ հաջողություն ունեցավ Reflection երգի շնորհիվ, որը հնչել է «Մուլան» մուլտֆիլմում: Դրանից հետո Ագիլերան պայմանագրեր է ստորագրել ամենահանրահայտ ստուդիաների հետ՝ աստիճանաբար ձեռք բերելով «Փոփի արքայադուստր» կոչումը:

Իր կարիերայի ընթացքում Քրիստինան արժանացել է հինգ «Գրեմմի» եւ մեկ «Լատինական Գրեմմի» մրցանակների, ինչպես նաեւ իր անվանական աստղն է ստացել Հոլիվուդի փառքի ծառուղում:

Չնայած ձայնային հզոր տվյալներին եւ հիթային երգացանկին՝ երգչուհին հաճախ քննարկումների է արժանացել իր սկանդալային ոճի պատճառով: Քրիստինա Ագիլերայի ոճային փոփոխությունները ներկայացնում ենք 10 լուսանկարների տեսքով:



© NEWS.am STYLE