Սերենա Ուիլյամսն այն մասին, թե ինչպես են աճում իր դստեր ատամիկները

12:35   18 դեկտեմբերի, 2017

Ալեքսիս Օհանյանի ու Սերենա Ուիլյամսի դուստրը՝ Ալեքսիս Օլիմպիան, որը սեպտեմբերի 1-ին էր ծնվել, արդեն սկսել է ատամներ հանել՝ ինչի մասին մեզ տեղեկացնում է հայտնի թենիսիստուհին։

Ալեքսիս Օհանյանի կինը իր Instagram-ում հրապարակել է լուսանկարը, որի վրա Օլիմպիան է պատկերված։

«Մղձավանջ է, նրա ատամները քոր են գալիս։ Խեղճ Ալեքսիս Օլիմպիան իրեն շատ անհարմար է զգում։ Նա այնքան է լացում, ես անընդհատ հանգստացնում եմ նրան, ես փորձել եմ բազմաթիվ միջոցներ, բայց ոչինչ չի ազդում։ Լրիվ հուսահատված եմ։ Ուզում եմ,  որ մայրս գա ու օգնի ինձ, որպեսզի ես կարողանամ քնել։ Ես այնպիսի սթրեսի մեջ եմ։ Օգնեցեք ինձ, ով կարող է»,- մակագրել է լուսանկարը Սերենան։



© NEWS.am STYLE