Անդրեյ Մալախովը պատմել է որդու մասին

13:37   18 դեկտեմբերի, 2017

Անդրեյ Մալախովն ու Նատալյա Շկուլեւան ծնող են դարձել նոյեմբերի 16-ին։ Երջանիկ ծնողները տղային Ալեքսանդր են անվանել։

Հեռուստահաղորդավարը Starhit-ին տված հարցազրույցում պատմել է իր հայրության մասին։  Մալախովը խոստովանել է, որ չնայած սարսափելի հագեցած աշխատանքային գրաֆիկին, այնուամենայնիվ բավականին ժամանակ է անցկացնում երեխայի հետ։

«Ես առաջ եմ շարժվում։ Թեկուզ փոքր քայլերով, երբեմն էլ նույնիսկ հավասարակշռությունս կորցնելով։ Ւսկ երբ որդիս՝ Սաշկան, որը շուտով մեկ ամսական կդառնա, ոտքի կագնի ու իր առաջին քայլն անի, ես պարտադիր կպատմեմ նրան, որ պետք չէ վախենալ ընկնելուց՝ մարդիկ ընկնում են, որպեսզի սովորեն ոտքի կանգնել։ Ու մինչ այդ ես ամեն օր հետեւում եմ, թե ինչպես է փոխվում մեր «փոքրիկ սյունը»։ Մենք նրան այդպես ենք կոչել, քանի որ ուտելուց հետո Սաշունյային պետք է անպայման ուղիղ բռնել, թե չէ կփսխի։ Երեկոյան ժամը 11-ից մինչեւ գիշերվա 3-ը նա չի թողնում, որ մենք քնենք, որդիս տղաներին բնորոշ խնդիրներ ունի՝ կոլիկներ»,- պատմել է շոումենը։

Մալախովի խոսքով՝ կինը միշտ որդու կողքին է։ Ինքն էլ է հասցնում հոգ տանել երեխայի մասին։

«Թող մասնագետները պնդեն, թե կյանքի առաջին շաբաթներին նորածինը ծնողներին ոչ թե տեսնելով է ճանաչում, այլ հոտով ու ձայնով՝ միեւնույն է ես վստահ եմ, որ Սաշկան հաստատ գիտի, թե իր ինչն է այն գեղեցիկ ու քնքուշ կինը, որը միշտ կողքին է, ու այն հոգնած ու աշխատանքից տանջված տղամարդը, որը երբեմն փոխում է նրա տակդիրները»,- հայտնել է Անդրեյը։



© NEWS.am STYLE