«Մի երազիր ֆիլմի մասին, ստեղծի՛ր այն». Սթիվեն Սփիլբերգը դարձավ 71 տարեկան

17:03   18 դեկտեմբերի, 2017

Ամերիկացի հայտնի ռեժիսոր եւ սցենարիստ Սթիվեն Սփիլբերգն այսօր՝ դեկտեմբերի 18-ին, նշում է ծննդյան 71-րդ ամյակը: Նա համարվում է նոր Հոլիվուդի հիմնադիրներից մեկը, ինչպես նաեւ իր ուրույն տեղն ունի պատմությանը հայտնի ամենահաջողակ ռեժիսորների ցանկում:

Սփիլբերգը ստեղծում է տարբեր ժանրերի ֆիլմեր. նրա ամենահայտնի աշխատանքներից են՝ «Ծնոտները», «Ինդիանա Ջոնս», «Արեւի թագավորությունը», «Յուրայի ժամանակաշրջանի այգին» եւ այլն:

NEWS.am STYLE-ն առաջարկում է վերը նշված ֆիլմերը դիտել այսօր երեկոյան, ինչպես նաեւ ձեր ուշադրությանն է ներկայացնում հայտնի ռեժիսորի հետաքրքիր մեջբերումներից մի քանիսը.

«Մեզանից յուրաքանչյուրն, անկախ տարիքից, տարբերվում է: Ես չեմ կարծում, թե մարդիկ նման են»:

«Երբ դու սովորեցնում ես մեկին, դա չի նշանակում, որ դու պետք է նրան դարձնես քո պատճենը: Դու, ուղղակի, պետք է ճիշտ ուղի ցույց տաս նրան, որպեսզի նա ինքն իրեն գտնի»:

«Ֆիլմ ստեղծելու իմ ամենասիրելի պրոցեսը մոնտաժային աշխատանքն է»:

«Մարդիկ մոռացել են, թե ինչպես պետք է պատմեն պատմությունները: Յուրաքանչյուր սցենար պետք է ունենա սկիզբ, կենտրոն եւ ավարտ, սակայն այսօր պատմությունները, սովորաբար, ունենում են սկիզբ, որը երբեք չի ավարտվում»:

«Այսօր բջջային հեռախոսները մեզ ավելի շատ են մոտեցնում իրականությանը, մինչդեռ ֆիլմերի նպատակը մարդկանց իրականությունից կտրելն է»:

«Քասթինգները հաճախ բախտի կամ ճակատագրի հարց են, ոչ թե տաղանդի: Ամեն ինչ կախված է ռեժիսորի ճաշակից»:

«Անգամ, երբ ես մեծանում եմ, իմ արած գործը չի մեծանում, ահա, թե ինչն է ինձ առաջ մղում»:

«Եթե ռեժիսոր չդառնայի, կցանկանայի երգահան լինել»:

«Չպետք է երազես որեւէ ֆիլմի մասին, դու պետք է ստեղծես այն»:

«Անկախ հաջողությունից եւ ձախողումից՝ ես հպարտ եմ իմ ստեղծած յուրաքանչյուր ֆիլմի համար»:



© NEWS.am STYLE