Փերիս Հիլթոնը հայտնել է իր հարսանիքի մասին

14:44   18 դեկտեմբերի, 2017

Փերիս Հիլթոնը հանգստյան օրերին ժամանել է Ռուսաստանի մայրաքաղաք, որպեսզի գովազդի իր հագուստի նոր ձմեռային հավաքածուն։ 36-ամյա աղջիկը մենակ չէր, այլ իր բոյֆրենդի՝ դերասան Քրիս Զիլկայի հետ, որը ուշադիր հետևում էր սիրեցյալի պատասխաններին Մոսկվայում մամուլի ասուլիսի ժամանակ։

Ի դեպ նրանք գրեթե 3 ժամ ուշացել էին հանդիպումից, ներողություն են խնդրել հյուրերից ու տպավորել նրանց իրենց զմրուխտյա հագուստով։

«Ինձ շատ է դուր գալիս Ձեր մշակույթը՝ շատ գեղեցիկ քաղաք է։ Նաև ցնցող ճարտարապետություն, գեղեցիկ եկեղեցիներ, սնունդ, ինձ շատ է դուր գալիս այստեղ ժամանել»,- մեջբերում է հեռուստաաստղին KP.RU-ն։

Բացր դրանից՝ Փերիսը հայտնել է, որ շուտով ծրագրում է ամուսնանալ, իսկ Քրիսը, որը նրա կողքին էր նստած, չի հերքել դա։

 



© NEWS.am STYLE