100 հազար եվրո՝ Լոբոդայի կամ Լեպսի համար․ ի՞նչ արժե ամանորյա կորպորոտիվներին ռուս աստղերի մասնակցությունը

14:06   18 դեկտեմբերի, 2017

Մոսկվան ու Սանկտ Պետերբուրգը ամենախոշոր կորպորատիվ հավաքույթներ կազմակերպող քաղաքներից են, գրում է KP.ru-ն։ Չնայած Պիտերում զվարճանում են ոչ միայն տեղացիները՝ որոշ ընկերություններ այստեղ են բերում իրենց աշխատակիցներին՝ տոնելու Ամանորը։ Մոտ տասնյակ միջոցառումներ են անցնելու Սոչիում ու Կրասնոդարում։ Արտասահմանը նույնպես ընդգրկված է ռուս արտիստների հյուրախաղային գրաֆիկում։ «Մերոնց համար» երկու միջոցառում է կազմակերպվելու Ռիգայում, որտեղ արդեն գնված են տոմսեր հայրենական աստղերի դեսանտի համար։ Բալիում մեծ հավաքույթ է լինելու՝ «Լենինգրադ» խմբի մասնակցությամբ։ Ռուսական մի քանի երեկույթներ էլ Շվեյցարիայում են անցնելու, մեկը՝ Ամանորից հետո։ Մի երեկույթ էլ Մալդիվներում է ծրագրված։ Կուրշեւելում այս տարի շատ համերգներ չեն լինի՝ այս ֆրանսիական վայրը այլեւս ռուս օլիգարխների «հզորության վայր» չէ։

 Գաղտնիք չէ, որ հիմա ամենապոպուլյար երգչուհին Սվետլանա Լոբոդան է։ Նա բոլոր երաժշտական արարողությունների ժամանակ ստացել է գլխավոր մրցանակները, հայտնվել երաժշտական բոլոր ծառայությունների ամփոփիչ թոփ- ցուցակներում։

Ժողովուրդն ուզում է պարել ու լիցքաթափվել ու այդ ամենը ստանում է Լոբոդայի երգերում։ «Твои глаза», «Случайная», «К черту любовь» ու մյուս հիթերը պահանջվախ են կորպորատիվ տոնակատարությունների մեծ մասում։ Լոբոդայից բացի պոպուլյար են Լոենիդ Ագուտինը, Գրիգորի Լեպսը։  

Նորերից երեկույթների ամենապահանջված երգիչների ցուցակում են հայտնվել Մաքս Բարսկիխն ու  «Грибы» խումբը, իսկ Սոֆիա Ռոտարուն ու Ալլա Պուգաչովան միշտ ցանկալի են կորպորատիվներում, բայց նրանց ներկայության համար ոչ բոլորը կարող են այդքան գումար վճարել։Պահանջված են նաեւ Դիմա Բիլանը, Սերգեյ Լազարեւն ու Անի Լորակը։ Նրանք այս տարվա ընթացքում թողարկել են նոր հիթեր, ինչը դրական է ազդել պատվերների քանակի վրա։  

 

«Լենինգրադ» - 100 000 եվրո

Գրիգորի Լեպս - 100 000 եվրո

Ստաս Միխայլով - 100 000 եվրո

Նիկոլայ Բասկով - 100 000 եվրո

Սոֆիա Ռոտարու - 100 000 եվրո

Սվետլանա Լոբոդա - 70 -100 000 եվրո

Անի Լորակ-  50 -60 000 եվրո

Պոլինա Գագարինա - 50 000 եվրո

Մաքս Բարսկիխ - 50 000 եվրո

Սերգեյ Լազարեւ - 50 000 եվրո о

Դիմա Բիլան - 50 000 եվրո

Լոլիտա - 40 000 եվրո

«Грибы» - 40 - 50 000 եվրո

Օլգա Բուզովա- 35 000 եվրո

Վալերիա - 30 000 դոլար



© NEWS.am STYLE