Սելենա Գոմեսին ու Ջասթին Բիբերին «բռնացրել են» ռոմանտիկ ժամադրության ժամանակ

15:39   18 դեկտեմբերի, 2017

Սելենա Գոմեսին ու Ջասթին Բրբերին «բռնացրել են» Բելվյուում ռոմանտիկ ժամադրության ժամանակ, գրում է TMZ-ը։

Ականատեսները վկայում են այն մասին, որ Սելենան ու Ջասթինը  չէին կարողանում միմյանցից հայացքը կտրել։ Զույգին «բռնացրել են» շոկոլադի խանութում, որն այդքան պաշտում են թե Սելենան, թե Ջասթինը։

Հիշեցնենք, որ զույգը, որը նախկինում յոթ տարի հանդիպել է, վերջերս վերսկսել է իր սիրային հարաբերությունները այն բանից հետո, երբ Սելենան բաժանվել է The Weeknd-ից։

Billboard ամսագրին տված հարցազրույցում Սելենան հաստատել է , որ նորից Ջասթին Բիբերի հետ է հանդիպում։

«Ես 25 տարեկան եմ։ Ես 18,19 կամ 20 տարեկան չեմ։ Ես գնահատում եմ մարդկանց, որոնք իրոք ազդել են իմ կյանքի վրա։ Ինչ եղել է նախկինում, արդեն անցել է։ Բայց դա չի նշանակում, որ որևէ մեկի մասին հոգատարությունը երբևէ անհետանում է»,- հայտնել է Սելենան։

Աղբյուրը՝  Daily Mail

Լուսանկարները՝ Getty, Backgrid



© NEWS.am STYLE