74-ամյա Միք Ջագերը լքել է իր 22-ամյա սիրուհուն

18:05   18 դեկտեմբերի, 2017

74-ամյա Միք Ջագերը լքել է իր 22-ամյա սիրուհուն՝ ռեժիսոր ու պրոդյուսեր Նուր Աֆալուին, գրում է The Sun-ը։ Այս ամիս ավելի վաղ Rolling Stones-ի առաջատարին ու Նուրին տեսել էին միասին Փարիզում, որտեղ խումբը համերգ էր տալիս իր նոր շրջագայության շրջանակում։ Ելույթից հետո Միքն ու Նուրը նույն չվերթով ԱՄՆ-ն էին մեկնել։ Արտասահմանյան պարբերականների աղբյուրների տվյալներով՝ նրանց սիրային հարաբերությունները մի քանի ամիս են տեւել։

Ջագերը որոշել է բաժանվել երիտասարդ գեղեցկուհուց, որպեսզի ավելի շատ ուշադրություն հատկացնի իր ութերորդ երեխային՝ մեկամյա Դեւերոյին, որի մայրը 30-ամյա բալետի պարուհի Մելանի Հեմրիկն է։

«Միքի ու Նուրի զգացմունքները մարել են։ Նա ուզում է կենտրոնանալ իր ու Մելանի Համրիկի երեխայի վրա։ Երբ Միքը իր արձակուրդի ժամանակ մեկնեց Մելանիի հետ տեսակցության, նա չէր ուզում հանդիպել Նուրին։ Այդ հարաբերությունները այս պահին ավարտված են»,- պատմել է մոտ կանգնած աղբյուրը The Sun պարբերականի լրագրողներին։

Հիշեցնենք, որ Միք Ջագերի ութերորդ երեխան ծնվել է 2016-ի դեկտեմբերին։ Երգիչը երեխային կոչել է իր հոր անունով՝ Դեվերո Օկտավիան Վասիլի։ Իսկ որդու մորից ռոք երաժիշտը բաժանվել էր նրա ծնվելուց գրեթե անմիջապես հետո, նրա համար տուն գնելով Նյու Յորքում։ Ի դեպ, Ջագերն ունի նաեւ հինգ թոռնիկ ու մեկ ծոռնուհի։



© NEWS.am STYLE