Լավագույն ամանորյա նվերները՝ ըստ Daily Mail-ի. ոսկեզօծ վարդից մինչեւ 125 000 դոլար արժողությամբ ժամացույց

22:09   18 դեկտեմբերի, 2017

Լավագույն Ամանորյա նվերները, երբ փողը նշանակություն չունի. սկսած ոսկեզօծ վարդից մինչեւ 125,000 դոլար  արժեք ունեցող ժամացույց, ինչպես նաև Gucci-ի հարթակով կոշիկներ: Սուրբ Ծննդյան տոների նախօրեին մարդիկ խառնված փնտրում են լավագույն առաջարկներ և ոչ շատ թանկարժեք նվերներ, թեև կան հաջողակներ ում համար փողը խնդիր չէ: Այսպիսով, Daily Mail-ը հավաքել է շքեղ նվերների կատարյալ ուղեցույց այն մարդկանց համար, ովքեր փնտրում են անկրկնելի և զվարճալի նվերներ իրենց սիրելիներին համար:

ՈՍԿԵ ՎԱՐԴ PREMIUM ROSE В 24K, 329 դոլար  

Նրանք, ովքեր ցանկանում են նվիրել ավելին քան մի պարզ վարդերի փունջ, այս շքեղ ստեղծագործությունը իրական այլընտրանք է: Liquid Luxury Premium Everlasting Rose հավաքածուն ներկայացնում է իրենից իրական վարդ, որը քաղել են ծաղկման կատարյալ փուլում և տեղադրել 24-կարատ ոսկու մեջ: Վարդը յուրօրինակ կերպով ցուցադրված է հատուկ ստեղծված ակրիլային ցուցանակի մեջ, որը Սուրբ Ծննդյան տոնին սիրո եւ երախտագիտության խորհրդանիշ է հանդիսանում այդ առանձնահատուկ մարդու համար:

ԲԱՆԱԼԻՆԵՐԻ ՇՂԹԱ ՔՐԻՍՏԻՆ ԼԱԲՈՒՏԵՆԻՑ, 450 դոլար  

Պարզ, սակայն շատ անկանխատեսելի մի նվեր, այս շղթան հիանալի միջոց է ձեր սիրելիի կյանքում շքեղություն ավելացնելու: Նոր Charms Keyring- ը պատրաստված է փողային մետաղից և պլեքսի ապակուց և հիանալի միջոց է “միավորելու” ամենօրյա կարիքները:

ՀԱՎԱՔԱԾՈՒ ՋՈ ՄԱԼՈՆԻՑ 455 դոլար  '

Jo Malone London's popular Christmas Cracker is back again this year - the cracker offering an extravagant twist on the traditional holiday season favourite

Ինչու ընտրել մեկ բույրը, երբ կարող ես վայելել այս բազմազանությունը: Լոնդոնի հայտնի Ջո Մալոն ամանորյա նվերի հավաքածուն այս տարի կրկին վերադարձել է, հավաքածու, որը շռայլ շրջադարձ է խոստանում է ավանդական տոնական շրջանում: Նրանք, ովքեր գնում են հենց այս հավաքածուն իրենց սիրելիներին, ցույց են տալիս, որ սա նվեր է պատվերով: Տեսականին տատանվում է օդեկոլոնից, մոմերից մինչև օծանելիք և մարմնի քսուքներ:



© NEWS.am STYLE