Էնրիկե Իգլեսիասը եւ Աննա Կուրնիկովան առաջին անգամ ծնողներ են դարձել

00:29   19 դեկտեմբերի, 2017

Էնրիկե Իգլեսիասը եւ Աննա Կուրնիկովան առաջին անգամ ծնողներ են դարձել, գրում է TMZ-ն: Աստղերը երկվորյակներ են ունեցել՝ մարզուհու եւ երգչի առաջնեկները աղջիկ եւ տղա են, որոնց ծնողները Նիկոլաս եւ Լյուսի են անվանել:

42-ամյա Էնրիկե Իգլեսիասը եւ 36-ամյա Աննա Կուրնիկովան ծնողներ են դարձել անցյալ հանսգտյան օրերին, Մայամիում, սակայն այդ մասին միայն հիմա է հայտնի դարձել:

Աննան եւ էնրիկեն 9 ամսվա ընթացքում կարողացել են հետաքրքրասեր աչքերից թաքցնել կյանքի կարեւոր փոփոխությունը:



© NEWS.am STYLE