Հայկական Նոր տարի, հումոր եւ երաժշտական անսպասելի միքսեր. ինչպե՞ս է անցել Հայկ Պետրոսյանի ներկայացման պրեմիերան (տեսանյութ)

10:29   19 դեկտեմբերի, 2017

Երեկ` դեկտեմբերի 18-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կայացավ երաժիշտ եւ հումորիստ Հայկ Պետրոսյանի ամանորյա համերգ-ներկայացումը: «ՀԱՅԿական Նոր տարի»` այսպես է վերնագրված հումորիստի նոր ներկայացումը, որի ընթացքում Հայկը խոսեց Ամանորի, հայկական սեղանների, դրանցից անպակաս խոզի բդի, Հայասանի ապագայի մասին խոստումների, հայկական հարսանիքների զավեշտալ միջադեպերի եւ շատ այլ թեմաների շուրջ` իր խոսքը համեմելով հումորով եւ իմպրովիզներով: Հնչեցին նաեւ երաժշտական կատարումներ, իսկ որպես հատուկ հյուրեր` ելույթ ունեցան Սոնա Ռուբենյանը, Մաշա Մնջոյանը, Սեւակ Ամրոյանն ու Միքայել Ոսկանյանը:

NEWS.am STYLE-ը եւս ներկա էր համերգին, որի մթնոլորտը փորձել ենք փոխանցել կարճ տեսանյութերի միջոցով: Ի դեպ, ամբողջական ներկայցումը կարող եք դիտել նաեւ այսօր` ժամը 19:00-ին, Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE