2018-ի կանանց նորաձևության թոփ թրենդերը

11:03   19 դեկտեմբերի, 2017

2017-ը նորաձևության առումով անմոռանալի տարի էր՝ բազմաթիվ  հաջող ցուցադրություններով, իսկ Pininterest-ը Daily Mail-ի միջոցով ներկայացրել է գալիք տարվա թրենդների իր վարկածը։ Կայքը, հիմք ընդունելով իր հրապարակած լուսանկարները, հանգել է այն եզրակացության, որ գալիք տարի նորաձև են լինելու․

Լոգոմանիան վերադառնում է

Կանանց մեծամասնությունը միառժամանակ նորաձևության մեջ առավել նրբաոճ նախասիրություններ ուներ։

Սակայն 2018 թվականին ակնկալվում է, որ լոգոներով հագուստը մեծ տարածում կունենա:

2017 թվականին այս  թրենդն արդեն նկատելի էր՝ հատկապես Dior, Gucci և  Puma ապրանքանիշերի հագուստի հավաքածուներում։ 

Երկար ականջօղեր

2017 թվականին այս թրենդի համար հիմք դարձան Haus of Dizzy-ի մտահաղացումները։

Երկար ու ծանր զարդերն անցած տարի մեծ հաջողություն ունեցան, և զարմանալի չէ, որ այդ թրենդը կշարունակվի նաև 2018-ին:

Մեծ ու ծանր ականջօղերը այս տարի ավելի ճոխ ու գեղեցիկ կդառնան։

Լայն փողկերով տաբատներ

Թեև մարմինն ընդգրկող ջինսերն ու մյուս տաբատները դեռ պահանջված են, բայց 2018-ին Ձեր զգեստապահարանում պարտադիր պետք է լինեն լայն փողկերով տաբատները:

Բերետներ

Այս հիասքանչ աքսեսուարները մի պահ անհետացել էին պոդիումներից, սակայն 2017-ին դարձյալ վերանվաճեցին իրենց դիրքերը։

2018-ին նույնպես բերետները մեծ պահանջարկ կվայելեն։

Պլաստիկը ստեղծում է կատարելություն

Մոռացեք մետաքսն ու բամբակը, 2018-ը պլաստիկի տարի է լինելու։

Ըստ կայքի, թափանցիկ պլաստիկից ու արհեստական կաշվից պատրաստված հագուստը համատարած է լինելու այս գարնանը։

Բացվածքները վերադարձել են

2017-ին կարմիր գորգուղիներն են թելադրում 2018-ի թրենդները։ Այս գրավիչ ու հաճախ նրբաոճ դետալները պահանջված են լինելու միդի-զգեստների, տունիկաների ոև անգամ տաբատների վրա։   

Զարդերով կոշիկներ

2018-ին աշխարհի կանայք կքայլեն համարձակ զարդերով:

Կոշիկները զարդարող Ճարմանդներն ու ուլունքները, որոնք այս տարի հագնում էին ամենահամարձակ կանայք, գալիք տարի էլ ավելի պոպուլյար են դառնալու։

 

 



© NEWS.am STYLE