Համացանցում հայտնվել են Մեգան Մարքլի հարսանեկան զգեստի էսքիզները

10:05   19 դեկտեմբերի, 2017

Եվ այսպես, օրերս Քենսինգթոնի պալատը պաշտոնապես հայտարարել է Մեգան Մարքլի ու արքայազն Հարրիի հարսանիքի օրը։ Հանդիսավոր արարողությունն անցնելու է 2018-ի մայիսի 19-ին։

TMZ կայքը հայտնում է, որ թագավորական ընտանիքը հարսանեկան զգեստի ընտրությունը վստահել է իսրայելցի դիզայներ Ինբալ Դրորին։ Դիզայներն ինքը հաստատել է, որ բանակցում է թագավորական ընտանիքի հետ, իսկ ամերիկյան պորտալն արդեն համացանցում հրապարակել է Մեգան Մարքլի հարսանեկան զգեստի էսքիզը։ Ավելի ճիշտ՝ երեք էսքիզներ, որոնք արժանացել են 33-ամյա արքայազն Հարրիի ապագա կնոջ հավանությանը։

Դրորի հեղինակած անսամբլների գները սկսվում են 8000 դոլարից, բայց հաշվի առնելով, որ օրինակ Քեյթ Միդլթոնի հարսանեկան  զգեստը 500 հազար արժեր, կարելի է ակնկալել, որ Դրորի անսամբլն էլ մոտավորապես նույն արժեքը կունենա։

Ի դեպ, իսրայելցի դիզայների ծառայություններից օգտվում են Բեյոնսեն ու Նաոմի Ուոթսը։



© NEWS.am STYLE