Տասը հասարակ միջոց՝ Ձեր ամանորյա նվերները հանճարեղ փաթեթավորելու համար

12:05   19 դեկտեմբերի, 2017

Ամանորյա ու սուրբծննդյան նվերների փաթեթավորումը կարող է չափազանց բարդ խնդիր լինել։ Բրիտանական  Daily Mail-ը մեջբերում է նվերների փաթեթավորման մասնագետ, բլոգեր Շիխո Մասուդային։    

Շիխոյի կարծիքով՝ գլխավորը երկկողմանի սոսնձաթուղթ ու ճշգրտություն ունենալն է։

Դուք պետք է աշխատեք պինդ մակերեսի վրա (բայց ոչ հատակի) ու կրեատիվ լինեք։

Ստեղծեք թեմատիկա

Առաջինը, ինչը Շիհոն թվարկում է իր ցուցակում փաթեթավորման թեման է.

«Ստեղծեք հիմնական թեմա և ձեռք բերեք ժապավեններ և թղթեր, որպեսզի այն պահպանեք այն»,- ասում է նա,- «Դուք կարող եք ընտրել հասարակ կամ վառ գեղեցկություն: Բայց ունենալով մտահաղացում մինչև սկսելը, դուք կօգնեք ձեր նախագծին հարթ ընթանալ»

Շիհոն փաթեթավորման վարպետ է`սկսած շշերից, վերջացրած կլոր տուփերով և արտասովոր տեսքով իրերով:

Համոզվեք, որ ընտրել եք ճիշտ պարագաներ

Այնուհետ, դուք պետք է համոզվեք, որ տեղում ունեք անհրաժեշտ պարագաներ, որպեսզի չվազեք սկոտչ ժապավեն փնտրելու, այլ պակցնեք ձեր փաթեթավորումը ձեռքի տակ եղած նյութերով. «Անհրաժեշտ է սրածայր մկրատ` ուղիղ և կոկիկ եզրեր»,- պատմում է Շիհոն:

«Նվերների փաթեթավորման հարցում լավագուն ընկեր է հանդիրանում երկկողմանի սկոտչ ժապավենը, որը ապահովում է կոկիկ, գեղեցիկ մատուցված նվեր, առանց ծալքերի»:

Եթե դուք ցանկանում եք այն մատուցել ժապավենով կամ այլ ինչ-որ բանով, դա էլ պետք է լինի ձեր ձեռքի տակ:

Ուշադիր ընտրեք ձեր աշխատանքի վայրը

«Աշխատել լայն սեղանի վրա, հարթ տարծքով կարևոր է, որպեսզի հաղթահարել ձեր դեմ դրած առաջադրանքը էֆեկտիվորեն և հնարամտորեն»

Հատակին կամ խալու վրա աշխատիս ավելի դժվար կլինի կառավարել փաթեթավորման ընթացքը:

Ընտրեք ճիշտ չափսի թուղթ

«Ասելը հեշտ է, անելը` դժվար: Ճիշտ չափսի թղթի առկայությունը ապահովում է ձերր նվեի կոկիկ տեսքը, առանց ավելորդ մասերի»,-ասում է Շիհոն,-«Կտրելով ճիշտ այն չափսի, ինչ ձեզ է անհրաժեշտ , կօգնի ավելիհեշտ փաթեթավորել ձեր նվերը և այն դարձնել ավալի կոկիկ»:

Շիհոն ինստագրամյան իր էջում ցուցադրում է բազում գեզեցիկ և պարզ ձևեր փաթեթավորելու գինու կա շամպայնի շիշ, ապացուցելով, որ դա հասարակ գինու տարա չէ կամ թղթի կտոր` վորևում կապված:

Կարևոր է տեխնիկան

«Ձեր նվորը փաթեթավորելիս ուշադիր եղեք, որ թուղթը լինի կիպ փաթեթավորված»,- ասում է Շիհոն,- «Որևէ ծալքեր անելիս հետևեք նույն տեխնիկային, որ պահմանեք բոլոր ծալքերը սերտ կպած տուփին»:

Հաճույք ստացեք ձևավորման պրոցեսից

Շիհոյի խոսքով Սուրբ Ծնունդը ուրախանալու և հնարամտության դրսևորման ժամանակ է: «Դա հաճելի մանրուք է, որը դարձնում է ձեր նվերը անհատական, ստեղծելով յուրակատուկ ձևավորում նվերը ստացողի համար»,- ասում է նա:

Եթե դուք հնարամիտ եք մարդիք կգնահատեն ձեր ջանքերը, որոնք դուք գործադրել եք ձեր նվերի համար:

Զվարճացեք «ձևավորումների» հեր

«Ուրախացեք ձևավորումներով»,- ասաց Շիհոն:

Զարդարանքները գերազանց լրացումներ են` լինի դա թխվածք, պիցցա թե նվերներ: Մոտեցեք ստեղծագործական տեսանկյունից և օգտագործեք բնական նյութեր` կարմիր հատապտղի ճյուղեր, մշտադալար ճյուղեր և դարչնի փայտիկներ:

Դա ոչ միայն ավելի տոնական է դարձնում տրամադրությունը, այլ նաև ստեղծում է բնական բույր, որը տոնական շունչ է ստեղծում:

Փորձեք օգտագործել տարբեր տիպի նյութեր

«Խանութից գնված փափեփավորման թղթերը միակ փաթեթավորման նյութերի միակ ընտրությունը չէ»,- ասում է Շիհոն,- «Կենցաղային իրերը, ինչպիսին է մոմաթերթը, թերթերը, ամսագրերը և մթերքներից մնացած դատարկ տուփերը, նույնպես կարող են հանդիսանալ գերազանց փաթեթավորման նյութ»:

Շիհոն նաև ձևավորում է, օգտագործելով ավանդական ճապոնական փաթեթավորման թուղթ կամ այլ թղթերի տեակներ, որպեսզի դարձնեք եզրերը վառ և գեղեցիկ:

 

Օգտագործեք կտորի մասեր

Շիհոն գիտի, որ շատերը ճանապարհորդում են երկար տարածություններ, որպեսզի տեսնեն իռժրենց մտերիմներին և հարազատներին:

Նա նաև նշում է, որ պետք չէ անհանգստանալ պայուսակում այդ փխրուն իրի մասին:

«Մեզանից շատերը ստիպված են ճանապարհորդել տոնական նվերներով, իսկ կտորի օգտագործումը ձաթեթավորման համար գերազանց միջոց է այն անվնաս պահելու և արդյունքում չմրթված թուղթ չստանալու համար»,- ասել է նա,- «Կտորը կարելի է հեշտորեն փաթաթել և այն նույնպես կարող է հանդիսանալ նվերի մի մաս»:

Զվարճացե’ք

Եվ ի վերջո, բայց ոչ վերջին հերթին, զվարճացեք ձեր նվերներով:

«Ստեղծեք տոնական մթնոլորտ տոնական երաժշտությամբ, ձեր սիրելի տոնական խմիչքներով և քաղցրավենիքներով և շրջապատեք ձեզ գեղեցիկ փաթեթավորման թղթերով, ժապավեններով և այլ նյութերով”,- ասել է Շիհոն,-«Անհանար է չընկզմվել տոնական տրամադրության մեջ»:



© NEWS.am STYLE