Քիմ Քարդաշյանի երեխայի փոխնակ մորը «բռնացրել են» Լոս Անջելեսում

12:33   19 դեկտեմբերի, 2017

Քանյե Ուեսթն ու Քիմ Քարդաշյանը շատ շուտով երրորդ անգամ ծնող կդառնան։ Փոխնակ մայրը, որին աստղերը 40 000 դոլար են վճարել, նրանց երեխային լույս աշխարհ կբերի ամենամոտ ժամանակներս։ Ավելի վաղ հայտնել էին, որ երեխան, որը աղջիկ է լինելու, ծնվելու է հունվարին, բայց դատելով PEOPLE-ի մոտ կանգնած աղբյուրների հաղորդագրություններից՝ 37-ամյա հայուհին ու 40-ամյա ռեփերը մինչև Ամանոր են կրկին ծնող դառնալու:

Իսկ մինչ այդ պապարացիներին հաջողվել է լուսանկարել աստղի երեխայի փոխնակ մորը Լոս Անջելեսում:

Ի դեպ, հայտնում են նաև, որ ծննդաբերությանը ներկա են գտնվելու թե Քիմը, թե Քանյեն։

«Երկուսն էլ ներկա են գտնվելու ծննդաբերությանը, դրա համար էլ Քիմն ու Քանյեն Լոս Անջելեսից չեն հեռանում։ Քիմը շատ է հուզվում ու նյարդայնանում, բայց Քանյեն հանգիստ է։ Նրանք երկուսն էլ անհամբերությամբ սպասում են դստեր լույս աշխարհ գալուն»,- հայտնել է Քարդաշյան-Ջեներ գերդաստանին մոտ կանգնած աղբյուրը։

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Coleman-Ryner, Backgrid



© NEWS.am STYLE