Ռեժիսոր Ջորջ Լուկասն ամենահարուստ ամերիկացին է՝ ըստ Forbes-ի

14:36   19 դեկտեմբերի, 2017

Դե ինչ, հեռացող տարվա վերջում ժամանակն է ամփոփել արդյունքները, ու Forbes հեղինակավոր ամսագիրը հերթական անգամ հրապարակում է հերթական վարկանիշը։ Այս անգամ ամսագիրը հայտնել է 2017-ի ամենահարուստ ամերիկացու անունը։

Այսքան հեղինակավոր ցուցակի առաջատարն է դարձել «Աստղային պատերազմներ» ֆիլմի ռեժիսոր Ջորջ Լուկասը։ Հայտնի ռեժիսորի կարողությունը գնահատվում է 5․5 մլրդ դոլար։

Վարկանիշի երկրորդ տեղում է Լուկասի գործընկեր՝ ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը, որի հաշվին 3․6 մլրդ դոլար կա։

Ամենահարուստ հայտնիների եռյակը եզրափակում է հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինփրին։ Նրա կարողությունը 2․8 մլրդ դոլար է գնահատվում։

Բացի դրանից, ցուցակում տեղ են գտել նախկին բասկետբոլիստ Մայքլ Ջորդանը (1,4 մլրդ․ դոլար), իլյուզիոնիստ Դեւիդ Քոփերֆիլդը (875մլն․ դոլար), ռեփերներ Diddy ( 820 մլն․ դոլար), Jay-z (810 մլն․ դոլար) и Dr. Dre ( 740մլն, դոլար։

Տասնյակը եզրափակել է դետեկտիվ վեպերի հեղինակ Ջեյմս Փաթերսոնը՝ 730 մլն դոլար կարողությամբ։



© NEWS.am STYLE