«Ես իմ կյանքում մի բան եմ միշտ արել՝ դա չհնազանդվելն է». այսօր ծնվել է Էդիթ Պիաֆը (ֆոտո/վիդեո)

16:04   19 դեկտեմբերի, 2017

102 տարի առաջ այս օրը՝ 1915 թ-ի դեկտեմբերի 19-ին, ծնվել է լեգենդար երգչուհի եւ դերասանուհի Էդիթ Պիաֆը: Ֆրանսսիացի երգչուհին աշխարհին մի շարք հայտնի հիթեր է պարգեւել, որոնցից շատերը մինչ օրս երգվում են տարբեր առիթներին՝ նոր սերնդի երգիչներ կողմից:

Ի դեպ, երգչուհու բեմական անունն առաջարկել է «Ժերնիս» կաբարեի տեր Լուի Լեպլեն: Նրա խորհրդով Էդիթը փոխեց Գասսիոն ազգանունն ու դարձավ Պիաֆ, ինչը թարգմանաբար նշանակում է «ճնճղուկ»:

Էդիթ Պիաֆը մահացել է երիտասարդ տարիքում: Նա ընդամենը 48 տարեկան էր, երբ ալկոհոլի չարաշահումն ու մի քանի ավտովթարների հետեւանքով իրականացրած վիրահատություններն անդառնալի հետք թողեցին նրա առողջության վրա: Սակայն շնորհիվ ինքնատիպ արտաքինի եւ տարբերվող երգացանկի՝ Էդիթ Պիաֆ անունը դեռ երկար կհնչի երաժշտասերների սրտերում:

NEWS.am STYLE-ը վերհիշել է հայտնի երգչուհու՝ տարբեր տարիների մեջբերումներից մի քանիսը.

«Երաժշտությունը փախուստի միջոց է: Այն մի ուրիշ աշխարհ է, որն ինձ կտրում է Երկիր մոլորակից»:

«Սեր՝ նշանակում է կռիվներ, մեծ ստեր ու մի քանի ապտակներ»:

«Ես ցանկանում եմ հուզել մարդկանց, անգամ, եթե նրանք չեն հասկանում իմ երգի բառերը»:

«Ես իմ կյանքում մի բան եմ միշտ արել՝ դա չհնազանդվելն է»:

«Մահն ինչ-որ նոր բանի սկիզբն է»:

«Դեմ չէի լինի, եթե մահիցս հետո կրկին հայտնվեի Երկրի վրա»:

«Կարծում եմ՝ սիրո համար ստիպված ես վճարել դառն արցունքներով»:

«Երբեք մի կառչեք մարդկանց ասածներից: Մի հնազանդվեք նրանց օրենքներին»:

«Աստված ինձ թույլ է տվել շատ փող վաստակել, քանի որ նա գիտեր, որ ես այդ ամենը բաժանելու եմ»:

«Իրականում մահ գոյություն չունի»:



© NEWS.am STYLE