Հայոց ցեղասպանության մասին «Խոստում» ֆիլմի համար Քրիս Քորնելի գրած երգը շարունակում է պայքարել «Օսկարի» համար

13:32   19 դեկտեմբերի, 2017

2018-ի հունվարի 23-ին մենք կիմանանք «Օսկարի» հավակնորդների անունները, իսկ մինչ այդ Կինեմատոգրաֆիական արվեստների ու գիտությունների ամերիկյան ակադեմիան հայտնել է 70 երգերի ցանկը, որոնք շարունակելու են պայքարել «Օսկար» մրցանակի համար։

Variety-ն գրում է, որ անվանակարգում հայտնվելու հավակնություններ ունեն Soundgarden խմբի՝ այս տարի մահացած մենակատար Քրիս Քորնելի երգը, որը նա գրել էր Հայոց ցեղասպանության մասին «Խոստում» ֆիլմի համար, նաեւ Թեյլոր Սվիֆթի «I Don't Wanna Live Forever» երգը «Հիսուն երանգով մուգ» ֆիլմից ու Մրայահ Քերիի «The Star» երգը՝ «Ուղեցույց աստղ» անիմացիոն ֆիլմից։

Պայքարը շարունակում են նաեւ Էլվիս Կոստելոյի («Կինոաստղերը Լիվերփուլում չեն մահանում»), Մերի Ջեյ Բրայջի («Մադբաունդ ագարակը»), Նիք Ջոնասի («Ֆերդինանդ») կոմպոզիցիաները։

 

 



© NEWS.am STYLE