«Աստղային Պատերազմներ. Վերջին Ջեդայներ» ֆիլմը խառնաշփոթ է առաջացրել երկրպագուների մոտ

19:05   19 դեկտեմբերի, 2017

«Աստղային պատերազմների» երկրպագուները իրենց հիասթափությունն են արտահայտել սոցցանցերում. բանն այն է, որ, չնայած իր մասշտաբային մեկնարկին, ոչ բոլորն են տպավորված «Աստղային Պատերազմներ. Վերջին Ջեդայներ» ֆիլմով: 

Մի մասը ֆիլմի ձախողման մեջ մեղադրում է ռեժիսոր Ռայան Ջոնսոնին, իսկ մնացածն էլ կարծում են, որ կիզակետը Դիսնեյն է, որը 2014-ին գնել է LucasFilms-ը: 

«Վերջին ջեդայները» ամենահիասթափեցնող ֆիլմն է, որ երբևէ տեսել ենք»,_ գրել են Թվիթերում որոշ օգտատերեր: Երկրպագուների կարծիքով սյուժեն շատ աղքատիկ է և չկա զարգացող կերպար:

Ոմանք, սակայն, գտնում են, որ հետաքրքիր պահեր, այնուամենայնիվ, կային, բայց կարծիքները փոխվեցին այն պահին, երբ հայտնվեց Լեան` որպես տիեզերական Մերի Փոփինս: Եվ այսպիսի անհավանական պահերը հիասթափեցնում էին երկրպագուներին: 

Մասնագետները նույնպես ունեն իրեց տեսակետը. նրանց կարծիքով այսպիսի բացասական արձագանք կարող է լինել տարբեր պատճառներով: Օրինակ, Սնոքի մահն է, որը նույնպես շատերը չէին սպասում և ակնկալում էին նրա մասին նոր բացահայտումներ:

Չնայած «Վերջին ջեդայները» մոտ 450 մլն ընդհանուր եկամուտ է բերել և  93 % քննադատների հավանությանն է արժանացել, սակայն  միայն լսարանի 56% է ֆիլմը համարում  հաջողված: 

 Հիշեցնենք նաև, որ 2015 թ-ի  «Աստղային պատեազմներ. ուժի զարթոնք» ֆիլմը բերել է ավելի քան 2.1 մլրդ. եկամուտ, ինչը խոսում է ֆիլմի հաջողության մասին:

Աղբյուր՝Daily Mail



© NEWS.am STYLE