Գայթակղիչ Էմիլի Ռատաժկովսկին կիսամերկ է ներկայացել

16:27   19 դեկտեմբերի, 2017

Կարելի է անվերջ նայել Էմիլի Ռատաժկովսկիին․․․

Գայթակղիչ Էմիլի Ռատաժկովսկին ներկայացել է կիսամերկ։ 26-ամյա մոդելն իր Instagram-ում մի շարք լուսանկարներ է հրապարակել, որտեղ աղջիկն իր սեփական արտադրության ներքնազգեստով է։

Ինչպես հայտնի է, Էմիլիին պատկանող Inamorata ապրանքանիշը ներքնազգեստ է արտադրում։ Ի դեպ, այդ ապրանքանիշի լողազգեստը կամ ներքնազգեստի կոմպլեկտը 118 դոլար արժե։

«Ես Սան Դիեգոյում եմ մեծացել ու ամեն օր լողազգեստով լողափ էի գնում։ 16 տարեկանում ես ամեն օր արթնանում էի, հագնում լողազգեստ ու գնում լողափ։

Դրա համար էլ ես ուզում էի լողազգեստներ ստեղծել՝ ռետրո ոճով ոգեշնչված», - պատմում է նա Vogue-ին տված հարցազրույցում։



© NEWS.am STYLE