Էմինեմը սթրիփթիզ ակումբներում է շրջում՝ փնտրելով նոր ընկերուհի

18:02   19 դեկտեմբերի, 2017

Օրերս թողարկվել է Էմինեմի ալբոմը, որը կոչվում է Revival ու պարունակում 19 երգ, այդ թվում  երգու զուգերգ Բեյոնսեի հետ՝ Untouchable եւ Walk on Water։ Բեյոնսեից բացի ալբոմում կան զուգերգեր նաեւ Էդ Շիրանի, Ալիշա Քիզի, Փինքի ու այլ երաժիշտների հետ։

 Vulture-ին տված հարցազրույցում 45-ամյա ռեփերը հայտնել է, որ առայսօր փնտրում է իր կյանքի սիրուն։ Ուշագրավ է, որ ռեփերն իր երկրորդ կեսին փնտրում է Tinder и Grindr հավելվածներում, երաժիշտը նույնիսկ սթրիփ ակումբներով է շրջել՝ ընկերուհի գտնելու նպատակով։

 «Մի քիչ դժվար է։ Իմ ապահարզանից՝ 2006-ից հետո ես լուրջ հարաբերություններ եմ ունեցել միայն մի քանի կանանց հետ։ Ոչ մի լուրջ շարունակություն դրանք չեն ունեցել ու ես մինչեւ հիմա ամուսնացած չեմ, բայց մենակ էլ չեմ։ Ես նույնիսկ օգտվում եմ նույն հավելվածներից, ինչ բոլորը, բայց ոչ մեկին չեմ գտնում»,- ասել է երաժիշտը։

 

 



© NEWS.am STYLE