Քեյթ Բլանշեթը, Սանդրա Բալոկը, Ռիհաննան, Էնն Հեդեվեյն ու մյուսները «Օոուշենի 8 ընկերուհիները» ֆիլմի թրեյլերում

17:49   19 դեկտեմբերի, 2017

Youtube-ի New Trailer Buzz ալիքում հայտնվել է «Օոուշենի 8 ընկերուհիները» ֆիլմի թրեյլերը՝ Քեյթ Բլանշեթի, Ռիհաննայի, Սանդրա Բալոկի, Էն Հեդեվեյի ու այլ աստղերի մասնակցությամբ։ Ֆիլմի ռեժիսորն է Գերի Ռոսսը։ Ֆիլմը թողարկվելու է գալիք տարվա ամռանը։

Ֆիլմը Դենի Օոուշենի մասին հայտնի եռապատման («Օոուշենի 11 ընկերները») և սիքվելն է, և միաժամանակ սփին- օֆը, պարզապես այս անգամ սյուժեի կենտրոնում ոչ թե Դենին է՝ իր հանցակիցներով, այլ նրա քույրը՝ Դեբբին (Բալոկը) , որը նրա նման արկածախնդիր ու հանցագործ է։ Վաղաժամկետ ազատվելով բանտից՝ նա նորից վերադառնում է հին կենսակերպին ու հավաքում է թիմ, որպեսզի իրականացնի «դարի հանցագործությունը» ՝ գողանա թանկարժեք ապարանջանը Կոստյումների ինստիտուտի ամենամյա պարահանդեսի ժամանակ։ Վերոնշյալ աստղերից բացի՝ կադրում հայտնվելու են նաև բազմաթիվ այլ հայտնի դեմքեր՝  իրենք իրենց  դերում՝ Քիմ Քարդաշյանը, Քենդալ Ջեները, Աննա Վինտուրը, Դակոտա Ֆանինգը, Քեթի Հոլմսը, Ադրիանա Լիման , Սերենա Ուիլյամսը։



© NEWS.am STYLE