Երեւանում տիրող տոնական տրամադրությունը՝ NEWS.am STYLE-ի ֆոտոռեպորտաժում

11:05   20 դեկտեմբերի, 2017
Երեկ՝ դեկտեմբերի 19-ին, Հանրապետության հրապարակում վառվեցին քաղաքի գլխավոր տոնածառի լույսերը, ինչով էլ ազդարարվեց Ամանորի շունչը Երեւանում: Բազմաթիվ մարդիկ հավաքվել էին Երեւանի սրտում՝ ականատեսը լինելու այս տոնական իրադարձությանը:
Տոնական միջոցատռումների շարքը շարունակվեց նաեւ Ազատության հրապարակում, որտեղ կայացավ «Սառցե քաղաքի» բացումը:
NEWS.am STYLE-ը եւս ներկա էր ամանորյա տոնակատարությանը: Մեր լուսանկարիչը շրջել է քաղաքի կենտրոնով՝ ֆիքսելով տոնական Երեւանի լույսերն ու մարդկանց նախատոնական տրամադրությունը:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի


© NEWS.am STYLE