42-ամյա Եվա Լոնգորիան իր առաջնեկին է սպասում

10:02   20 դեկտեմբերի, 2017

42-ամյա Եվա Լոնգորիան առաջնեկին է սպասում, հայտնում է Hello-ը։

«Համարձակ տնային տնտեսուհիները» հեռուստասերիալի աստղը, որը առաջին անգամ է հղի, տղայի է սպասում։

Այս երեխան նրա առաջնեկն է լինելու, իսկ նրա ամուսնու՝ 49-ամյա մեքսիկացի գործարար Խոսե Անտոնիո Բաստոնի համար  այս երեխան չորրորդն է լինելու։ Եվան ու Խոսեն ամուսնացել են 2016-ի մայիսին, երեք տարվա հարաբերություններից հետո։

Կինոաստղի երեխան լույս աշխարհ է գալու 2018-ի գարնանը։ Ասենք, որ Եվան երկար տարիներ կասկածում էր, որ երբևէ մայր կդառնա ու պատրաստ էր դաստիարակել ամուսնու երեխաներին։

Բաստոնն ունի երեք երեխա՝ Խոսեն, Տալին ու Մարիանան, որոնց մայրը նրա նախկին կինն է ՝ Նատալյա Էսպերոնը։  



© NEWS.am STYLE