Իրինա Շեյքը, Քայա Գերբերը, Նաոմի Քեմփբելը ու այլ մոդելներ Versace-ի տեսահոլովակում

13:36   20 դեկտեմբերի, 2017

Հանրահայտ ապրանքանիշի Instagram-ում հրապարակվել է Versace տեսահոլովակը՝ այդ ապրանքանիշի հայտնի երկրպագուների՝ Իրինա Շեյքի, Քայա Գերբերի, Նաոմի Քեմփբելի, Ժիզել Բունդհենի ու այլ հանրահայտ մոդելների մասնակցությամբ, որոնք իտալական ապրանքանիշի վաղեմի բարեկամներն են։ Այս տարի Versace-ն իր բոլոր ցուցադրությունների ժամանակ իր հավաքածուներով հարգանքի տուրք էր մատուցում Նորաձևության տան հիմնադիր Ջանի Վերսաչեի հիշատակին, որը 20 տարի առաջ սպանվել է Մայամիում։

A post shared by VERSACE (@versace_official) on

Տեսահոլովակում աստղերը ընդամենն արտասանում են Versace բառը, ընդ որում որքան արագ են փոխվում դեմքերն էկրանին, այդքան արագ են նրանք արտասանում ապրանքանիշի անունը։ 

Հիշեցնենք, որ վերջերս Նյու Յորքում կայացել է «Հանցագործությունների ամերիկյան պատմություն» սերիալի երկրորդ եթերաշրջանի պրեմիերան, որը նվիրված է Մայամիում 20 տարի առաջ տեղի ունեցած հանրահայտ դիզայներ Ջանի Վերսաչեի սպանությանը։



© NEWS.am STYLE