«Օսկար 2018»․ «Հրաշք կին», «Կարիբյան ծովահենները», «Քինգսմեն․ Ոսկե մատանին» ֆիլմերը «Լավագույն ֆիլմ» անվանակարգի հավակնորդների շարքում

14:08   20 դեկտեմբերի, 2017

«Օսկարի» 90-րդ մրցանակաբաշխությունը կայանալու է Լոս Անջելեսում մարտի 4-ին, իսկ մինչ այդ Ամերիկյան կինեմատոգրաֆիական արվեստի ու գիտության ակադեմիան հրապարակել է ֆիլմերի ցանկը, որոնք պայքարելու են արձանիկի համար «Լավագույն ֆիլմ» անվանակարգում։ Այդ բաղձալի մրցանակի համար պայքարելու է 341 ֆիլմ։

Ըստ ակադեմիայի կանոնների, հավակնորդ ֆիլմը պետք է առնվազն 40 րոպե տևողություն ունենա, ցուցադրված լինի Լոս Անջելեսի որևէ կոմերցիոն կինոթատրոնում դեկտեմբերի 31-ից ոչ ուշ ու առնվազն յոթ օր վարձույթում լինի։  

Այս անվանակարգում հավակնորդներից են «Հրաշք կինը», «Ածելիի սայրով վազողը 2049» ու «Կարիբյան ծովահենները․ հանգուցյալները հեքիաթ չեն պատմում», «Դյունքերք» ու «Քինգսման․ Ոսկե մատանի» ֆիլմերը։

Նաև հավակնորդներից է սկանդալի կենտրոնում հայտնված «Աշխարհի բոլոր փողերը» ֆիլմը, որի նկարահանումների վերջին փուլում սեռական ոտնձգությունների մեջ մեղադրվող Քևին Սփեյսիին փոխարինել է Քրիստոֆեր Փլամերը։   

Անվանակարգի հավակնորդների ամփոփիչ ցանկում կարող են հայտնվել հինգից տասը ֆիլմ,   արդյունքները կհրապարակվեն 2018-ի  հունվարի 23-ին։



© NEWS.am STYLE