25-ամյա ամերիկուհին հաղթել է Մեգան Մարքլի նմանակների մրցույթում

16:26   20 դեկտեմբերի, 2017

Մրցույթի հաղթողը՝ Լյուկվեսան, հայտարարում է, որ «Suits» սերիալի թողարկման առաջին իսկ օրվանից․․․
Մեգան Մարքլի նմանակների մրցույթում հաղթել է 25-ամյա Լյուկվեսան։ Չնայած աղջիկը 25 տարեկան է, իսկ Մեգան Մարքլը՝ 36, Լյուկսվելային հաջողվել է արժանանալ արքայազն Հարրիի ապագա կնոջ նմանակի տիտղոսին։

«Այն պահից սկսած, երբ «Suits» սերիալը թողարկվեց, ինձ անընդհատ ասում են, որ ես շատ նման եմ Մեգանին։ Հաճախ անծանոթները փողոցում ինձ հարցնում էին, թե երբ եմ ես ամուսնանալու արքայազնի հետ։ Մայրս էլ նույնիսկ ասաց․ «Աստված իմ, եթե Հարրին նախ քեզ հանդիպեր, ապա նա այլևս Մեգանով չէր հետաքրքրվի»,- պատմում է աղջիկը՝ առանց թաքցնելու, որ ինքն էլ կցանկանար հանդիպել արքայազնի հետ ( ոչ Հարրիի՝ քանի որ նա աղջկա ճաշակով չէ) ։

Ի դեպ Լյուկվեսան մոդել է աշխատում ու այս տարի մի անգամ նույնիսկ մասնակցել է գեղեցկության մրցույթի՝ Miss Maryland USA 2017 –ին։

«Ես չեմ զարմանում, որ հաղթել եմ մրցույթում։ Բոլորն ասում էին, որ ես նման եմ։ Ես էլ եմ խառնածին՝ հայրս ֆրանսիացի է, իսկ մայրս՝ Զամբիայից է։ Գլխավորը՝ ես արքայազն Հարրիին ու Մեգանին երջանկություն եմ մաղթում»,- հավելում է աղջիկը։



© NEWS.am STYLE