Իրինա Շեյքը Love advent էրոտիկ օրացույցում

17:02   20 դեկտեմբերի, 2017

Այո, մենք սպասում էինք դրան))) Իրինա Շեյքը, ինչպես միշտ, այնպես է արել, որ Love advent հայտնի ամսագրի պոպուլյար տեաօրացույցի բոլոր նախորդ 19 տեսահոլովակները (պարբերականը օրական մեկ տեսահոլովակ է հրապարակում մինչև դեկտեմբերի 31-ը) միառժամանակ մոռացության մատնվեն։

 Չնայած ընդհանուր առմամբ անհասկանալի է, թե տեսահոլովակն ինչի մասին է, բայց Իրինան իր կովբոյական հանդերձանքով ամառ է  բերել այս ձմեռվա ցրտին))) 31-ամյա մոդելը ներկայացել է գայթակղիչ ու կրքոտ կին կովբոյի դերում։

«Ես սիրում եմ  Love օրացույցի համար նկարահանումները,  քանի որ դրանք միշտ ուրախ ու հետաքրքիր են անցնում»,- պատմել է նկարահանումների մասին մոդելը։

Հիշեցնենք, որ այս տարվա օրացույցը նվիրված է կանացիությանը՝ դրա ամբողջ բազմազանությամբ, իսկ կարգախոսն է դարձել Stay Strong («Մնա ուժեղ») արտահայտությունը։



© NEWS.am STYLE