Հիմա արդեն պաշտոնապես. Քլոե Քարդաշյանը երեխայի է սպասում

09:45   21 դեկտեմբերի, 2017

Քլոե Քարդաշյանը եւ նրա ընկեր բասկետբոլիստ Տրիստան Թոմփսոնը երեխայի են սպասում: Ռեալիթի շոուի աստղը հաստատել է տեղեկությունները՝ իր Instagram-ում լուսանկար հրապարակելով, որում կեցվածք է ընդունում կլորացած փորիկով:

«Իմ ամենամեծ երազանքն իրականացավ: Մենք երեխայի ենք սպասում: Ես ամբողջ կյանքում սպասում էի, բայց Բարձրյալն իր ծրագրերն ունի: Ես ընդամենը պետք է հույսս Նրա վրա դնեի: Չեմ կարողանում հավատալ, որ Տրիստանի եւ իմ սերը կյանք է վերարտադրել: Տրիստան, ամեն ինչի համար շնորհակալություն: Երբեք չեմ մոռանա, թե այս ամբողջ ընթացքում որքան հոգատար էիր: Իմ սեր, շնորհակալություն, որ ինձ երջանկացնում ես: Ես այնքան երջանիկ եմ, զգացմունքներով լեցուն, շնորհակալություն բոլորին դրական վերաբերմունքի եւ աջակցության համար»,- լուսանկարն այսպես է մակագրել Քիմ Քարդաշյանի քույրը:

Հիշեցնենք, որ Քիմն ու Քանյեն սպասում են փոխնակ մորից իրենց դստեր ծնունդին, իսկ Քայլի Ջենները սպասում է ռեփեր Թրեւիս Սքոթից իր երեխայի ծնունդին:



© NEWS.am STYLE