48-ամյա Ջենիֆեր Լոպեսը՝ Guess-ի համար նոր գովազդարշավում

11:35   21 դեկտեմբերի, 2017

48-ամյա Ջենիֆեր Լոպեսը մասնակցել է Guess-ի համար նոր գովազդարշավին։ Հանրահայտ երգչուհին իր Instagram-ում հրապարակել է մի լուսանկար, որտեղ ապրանքանիշի  անսամբլով է։ Լուսանկարում Ջեյ Լոյի ձեռքին բարձրախոս է։

Սև- սպիտակ ֆոտոսեթի հեղինակը Տատյանա Գերուսովան է։

Երգչուհին մինչ այդ պատմել էր, որ Guess-ի նոր դեմքը դառնալ իրեն առաջարկել է ապրանքանիշի համահիմնադիր, դիզայներ Փոլ Մարչիանոն։

«Երբ ինձ զանգահարեց Փոլը ու խնդրեց դառնալ Guess-ի նոր դեմքը, ես ուրախացա, որ հնարավորություն կունենամ աշխատել նշանավոր ապրանքանիշի հետ, որը մանկուց եմ սիրում։ Խոսելով Guess-ի նախորդ գովազդարշավների մասին, հիշում եմ այն հիասքանչ մոդելներն ու վառ կերպարները, որոնք ստեղծել է Փոլը։ Ինձ համար մեծ պատիվ է աշխատել նրա հետ»,- ասել է երգչուհին։

Ի դեպ, հիշեցնենք, որ 48-ամյա հանրահայտ երգչուհին ու նրա բոյֆրենդը՝ նախկին բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսը մտադիր են իրենց նշանադրությունը տոնել այս նախաամանորյա օրերին՝ հնարավոր է կաթոլիկ Սուրբ Ծնունդի օրը։



© NEWS.am STYLE