Որտե՞ղ եւ ո՞ւմ հետ է անցկացնում իր ձմեռային հանգիստը Գոհար Ավետիսյանը (ֆոտո)

11:49   21 դեկտեմբերի, 2017

Ռուսաստանաբնակ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանն այս շրջանում վայելում է իր ձմեռային հանգիստը: Այս տարի հայազգի ոճաբանը որոշել է ծնողների հետ մեկնել Ղազախստան.

«Ամեն տարի ես ծնողներիս հետ մեկնում եմ մի երկիր, որտեղ նրանք երազում են լինել: Արդեն նրանց ցույց եմ տվել թե Իտալիան, թե Ֆրանսիան: Այս տարի նրանց որոշեցի ցույց տալ մի երկիր, որը շատ եմ սիրում թե բնության, թե մարդկանց բարության համար: Ինչպես պարզվեց՝ նրանք էլ էին շատ ուզում տեսնել Ղազախստանը»,-Instagram-ի իր էջում տեղեկացրել է դիմահարդարը, որը պարբերաբար նոր լուսանկարներ եւ տեսանյութեր է հրապարակում ծնողների հետ համատեղ հանգստից:



© NEWS.am STYLE