«Տերմինատոր 2»-ի պրոդյուսեր Գերի Գոդդարդին մեղադրում են անչափահասների հանդեպ սեռական ոտնձգության մեջ

12:31   21 դեկտեմբերի, 2017

Հոլիվուդյան սեքս սկանդալները շարունակում են վրդովվեցնել հասարակայնությանը։ Այս անգամ ուշադրության կենտրոնում է հայտնվել պրոդյուսեր և ռեժիսոր Գերի Գոդդարդը։ Գերի Գոդդարդին մեղադրում են անչափահասների հանդեպ սեռական ոտնձգությունների մեջ, հայտնում է LA Times-ը:

Գոդդարդը հայտնի է բրոդվեյյան շոուների, կինոյի և հեռուստատեսության համար իր աշխատանքներով, այդ թվում որպես «Տերմինատոր 2» ֆիլմի պրոդյուսեր։ Բացի դրանից, նրա Goddard Group ընկերությունը ատրակցիոններ է մշակում թեմատիկ պարկերի համար։

Գոդդարդին մեղադրել է ութ մարդ, որոնք մանուկ հասակում իրենց դերասանական կարիերան սկսել են Սանտա Բարբարայի թատերախմբում, այդ թվում «Շտապ օգնություն» սերիալի դերասան Էնթոնի Էդվարդսը։ Միջադեպերը տեղի են ունեցել 1970-ականներին, երբ Գոդդարդը հովանավորում էր տաղանդավոր երեխաներին, օգնելով նրանց ճանապարհ հարթել Հոլիվուդում։

Պրոդյուսերի ներկայացուցիչն էլ իր հերթին հերքել է այդ մեղադրանքները։

Նաև նշում են, որ Գոդդարդը նոյեմբերին արձակուրդ է վերցրել Goddard Group-ում այն բանից հետո, երբ սկսել են տեղեկություններ հայտնվել նրա կողմից սեռական ոտնձգությունների մասին։



© NEWS.am STYLE