Ամանորյա սննդակարգ

15:10   25 դեկտեմբերի, 2017

Դե ինչ, աղջիկներ, այս սննդակարգը Ձեզ համար է։ Մինչեւ Ամանոր ուզում են  նիհարել բոլոր կանայք, բայց դա ոչ բոլորին է հաջողվում։ Պատճառները տարբեր են՝ սննդին հետեւելու դժկամությունը, կամ էլ սխալ ընտրված սննդակարգը ու մի շարք այլ պատճառներ։ Ամանորյա սննդակարգի հարցում, իհարկե, ցանկալի է դիմել դիետոլոգ բժշկի, բայց եթե հնարավորություն չկա, ահա մասնագետի կողմից մի քանի խորհուրդ։

Եվ այսպես․ Սննդակարգ, որը կոչվում է «Յոթ օր մինչեւ ամանոր»

Ըմպելիքներից նախընտրելի է ջուրն ու բանջարեղենային հյութերը,  մրգային հյութերից՝ օրական առավելագույնը 0․5 լ։ Սննդակարգը ցանկալի է խստորեն պահպանել։

Օրինակ․

1․5 կգ բանջարեղենային աղցան՝ բուսական յուղով (որքան քիչ՝ այդքան լավ)

1 կգ եփած անյուղ միս

1 կգ բանջարեղենային աղցան, 0,5 կգ ոչ յուղոտ կաթնաշոռ

1․5 կգ կաթնաթթու մթերք՝ մածուն, կեֆիր, կաթնաշոռ, 1․5 տոկոս յուղայնությամբ։

1 կգ մրգային աղցան, 0․5 կգ ոչ յուղոտ կաթնաշոռ

2 կգ միրգ (բացառությամբ բանանի, արմավի, կիվիյի)

1 կգ եփած գետի ձուկ, 1 կգ բանջարեղենային աղցան

Նման ամանորյա սննդակարգը կօգնի մեկ շաբաթում ազատվել 3-5 կգ քաշից, ինչը տոներից առաջ հենց այն է, ինչ պետք է։

Աղբյուրը՝ 2beauty.ru

 



© NEWS.am STYLE