Մոդել Էշլի Գրեմը Մարոկոյում ֆոտոշարքի ժամանակ

14:19   21 դեկտեմբերի, 2017

Էշլի Գրեմն աշխարհի ամենահայտնի plus-size մոդելն է։ Sports Illustrated-ի 30-ամյա մոդելը հիմա Մարոկկոյում է գտնվում, որտեղ նկարահանվում է ֆոտոշարքում Ագադիրի ավազների ֆոնին։

Այս մասին հայտնել է Էշլին, հսկայական քանակությամբ լուսանկարներով հեղեղելով իր Instagram-ը՝ ի ուրախություն իր գրեթե 6 մլն․ բաժանորդների։

Ի դեպ, հիշեցնենք, որ ամսվա սկզբում LOVE TV by LOVE Magazine ալիքում հրապարակվել է Էշլի Գրեմի մասնակցությամբ տեսաօրացույց։

30-ամյա մոդելը տեսահոլովակում զբաղվում է սպորտով, քանի որ այս տարվա օրացույցը նվիրված է կանացիությանը՝ դրա ողջ բազմազանությամբ, իսկ կարգախոսն է դարձել Stay Strong («Մնա ուժեղ»)արտահայտությունը։

 



© NEWS.am STYLE